Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Sapienza, study abroad

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021 թ․-ի աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում  (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար (3 ուսանող):

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.

  • Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  • Անձնագրի պատճեն
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  • Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  • Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1/2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  • Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ.-ի փետրվարի 19-ը։
Օգտակար հղումներ

  • Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ սեղմեք այստեղ: 
  • Ուսումնական տարվա օրացույց 
  • Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` (ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված աշնանային կիսամյակի առարկայաներից)
  • Սապիենցա համալսարանում սովորելու վերաբերյալ 

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով:
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Սապիենցիայի համալսարանի կողմից։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։