Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլհասցեով այն հիմավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
2. Անձնագրի պատճեն
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1/2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 10-ը:
Օգտակար հղումներ․
Արևմտյան Ատտիկայի համալսարանի վերաբերյալ` https://www.uniwa.gr/
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://drive.google.com/drive/folders/1-H4vwQhyMlNMiji7wz_iKK7iJLP8uAVU?ths=true (ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված աշնանային կիսամյակի առարկայական ցանկերից):
Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի (օրինակ՝ ուսանողը հեռավար եղանակով մասնակցի ընդունող համալսարանի դասերին՝ առանց ՀՀ-ն լքելու) փոփոխություն։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։