Նոր տնտեսական տաղանդ 2020

Պրահայի տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագիտական հետազոտությունների և ավարտական կրթության կենտրոնը (CERGE-EI) հրավիրում է մասնակցել «Նոր տնտեսական տաղանդ» միջազգային մրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել որևէ բնագավառի բակալավրիատի (առկա և հեռակա) ուսանողները, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տնտեսագիտական հարցերով։ Մրցույթը բաղկացած է երկու փուլից։ Դիմորդներն առաջին փուլում պետք է ներկայացնեն բակալավրի թեզի առաջարկ (1-2 էջ), իսկ երկրորդ փուլում ընտրված մասնակիցներն իրենց առաջարկները պետք է ներկայացնեն CERGE-EI-ում (Պրահա, Չեխիա):

Մրցույթի թեմաներն են․

  • Մակրոէկոնոմիկա
  • Միկրոէկոնոմիկա
  • Կիրառական տնտեսագիտություն
  • Ֆինանսներ

Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մրցանակը կազմում է 2000 ԱՄՆ դոլար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 31-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացողները աշխատանքներն ու ամփոփագրերը պետք է ուղարկեն [email protected] էլ․ հասցեով։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

www.cerge-ei.cz/talent

https://www.facebook.com/cergeei/posts/10157573787402572