Ներկայացվեց անասնաբուժական կրթական լաբորատորիայի ծրագիրը

Հունիսի 29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպեց Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Աննա Ավալյանի եւ «Անասաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փորձագետ Մերուժան Զադայանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆալկուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը:

Պրն Զադայանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման շրջանակում հյուրերը ներկայացրին 2018թ.-ին մեկնարկած ՄԱԶԾ-ի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», ինչպես նաեւ «Կոլբա» նորարարական լաբորատորիայի միջոցով 2021թ.-ին մեկնարկված աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում Բերդի պետական բազմագործառութային քոլեջի համար ստեղծվելու է անասնաբուժական մասնագիտության ժամանակակից կրթական լաբորատորիա։ Պրն Զադայանը պատրաստել է համապատասխան չափորոշիչներ՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական պլանի եւ մոդուլային ծրագրերի համապատասխան։

Ըստ Մերուժան Զադայանի, ստեղծվող լաբորատորիան հնարավորություն կընձեռի բարելավել Բերդի պետական բազմագործառութային քոլեջում «Կրտսեր անասնաբույժ» որակավորմամբ ուսանողների տեսական ու գործնական պատրաստվածությունը՝ ապագայի աշխատաշուկայի պահանջներին համահունչ։

Տիկին Ավալյանը ողջունեց ռեկտոր Ուռուտյանի հետ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությունը եւ նշեց ՄԱԶԾ-ի վերոնշյալ ծրագրի եւ «Կոլբա» նորարարական լաբորատորիայի միջոցով 2021թ.-ին մեկնարկած աջակցության ծրագրի կարեւորությունը։

Պարոն Ուռուտյանը եւ տիկին Աբովյանը, գնահատելով ծրագրի կարեւորությունը, պատրաստակամություն հայտնեցին զարգացնել եւ ընդլայնել համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կնքել փոխըմբռնման հուշագիր, որի կարեւոր բաղադրիչը կլինի ուսանողների ուսումնական եւ արտադրական փորձուսուցումների կազմակերպումը:

«Այս գործակցությունը ես կարեւոր եմ համարում նաեւ առհասարակ Հայաստանում անասնաբույժի մասնագիտութունն ավելի գրավիչ դարձնելու նպատակով առկա լավագույն փորձի փոխանակության եւ համատեղ արդյունավետ քայլեր ձեռնարկելու տեսակետից։