Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 ուստարում: Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.
- ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլհասցեով այն հիմավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը նույնպես ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 26-ը:
Օգտակար հղումներ․
✅Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ՝ https://www.hs-geisenheim.de/en/?fbclid=IwAR18Zmo5hJgqOYvCNVACFqHfA_vWu4yTIqDilQuDjXnCrMBXNJbbgIaVZOM։
✅Առարկաների ցանկը՝ https://www.hs-geisenheim.de/fileadmin/pruefungsverwaltung/Bachelor-Studiengaenge/International_Wine_Business__B.Sc._/Curricula_und_Modulhandbuecher/IWBB_PO_2013_-_Curriculum_-_englHYPERLINK “https://www.hs-geisenheim.de/fileadmin/pruefungsverwaltung/Bachelor-Studiengaenge/International_Wine_Business__B.Sc._/Curricula_und_Modulhandbuecher/IWBB_PO_2013_-_Curriculum_-_engl..pdf?fbclid=IwAR17B2uTTl6h73SMU8fEUH5IzovOfE_QI–K7QLllOZP5kl7hu8NA3FUUQA”..pdf?HYPERLINK “https://www.hs-geisenheim.de/fileadmin/pruefungsverwaltung/Bachelor-Studiengaenge/International_Wine_Business__B.Sc._/Curricula_und_Modulhandbuecher/IWBB_PO_2013_-_Curriculum_-_engl..pdf?fbclid=IwAR17B2uTTl6h73SMU8fEUH5IzovOfE_QI–K7QLllOZP5kl7hu8NA3FUUQA”fbclid=IwAR17B2uTTl6h73SMU8fEUH5IzovOfE_QI–K7QLllOZP5kl7hu8NA3FUUQA։
✅Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3OFpVBXQ_bW-rVJD6mocmncVgsLsKzVzsDgF9yR5X-z3YdKoXQGRkrMEg։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գարեգին Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է՝ լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն (օրինակ՝ ուսանողը հեռավար եղանակով մասնակցի ընդունող համալսարանի դասերին՝ առանց ՀՀ-ն լքելու)։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։