Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա) և հետբուհական (1 տեղ՝ ասպիրանտուրա) կրթություն ստանալու նպատակով:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուների տիրապետող և բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 25-ն է։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Մանրամասներին և պահանջվող փաստաթղթերի ցանկին
կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ՀՀ ԿԳՄՍՆ, ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.+374 10-599-644)։
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ քաղաքացիների գործուղումը Ռումինիա կիրականացվի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո՝ ռումինական կողմի հետ համաձայնեցված ժամկետներում։