Միջազգային գիտագործնական գիտաժողով ՌԴ-ում սննդի կենսատեխնոլոգիայի թեմայով

2021թ․ մարտի 18-ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանը հրավիրում է մասնակցել «Սննդի կենսատեխնոլոգիա. նորարարական լուծումներ և կադրերի պատրաստում արդյունաբերության համար 4․0» միջազգային գիտագործնական գիտաժողովին։

Գիտաժողովի նպատակն է բացահայտել կենդանական և բուսական ծագման մթերքների որակական բնութագրիչների ձևավորման օպտիմալ եղանակները, հումքի խորը վերամշակման ռեսուրսախնայող և էներգախնայող տեխնոլոգիաները՝ օգտագործելով բջջային և գենետիկական տեխնոլոգիաներ։

Գիտաժողովի լեզուն ռուսերենն է։

Գիտաժողովի արդյունքների հիման վրա տպագրվելու է գիտական հողվածների ժողովածու։

Մասնակցությունն անվճար է։

Մասնակցության ձև՝ առկա և հեռակա։

Առկա մասնակցության համար հոդվածները անհրաժեշտ է ուղարկել մինչև մարտի 15-ը, իսկ հեռակա մասնակցության դեպքում՝ մինչև մարտի 29-ը։

Մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://drive.google.com/file/d/1Wi-va5M0t_q1AIK_3YsqJJ9ZCD2-fY1Z/view?usp=sharing