ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հինգ աշակերտներ եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը հաղթող են ճանաչվել եվրոպական eTwinning ծրագրի շրջանակում կազմակերպված «Me and my country» («Ես եւ իմ երկիրը») նախագծի տարբերանշանի ստեղծման համար հայտարարված մրցույթում: Տիկին Խաչատրյանի հետ միասին նախագծում մեր երկիրը ներկայացնում են Տիգրան Գրիգորյանը, Արման Մեսրոպյանը, Միլենա Ղազարյանը՝ 10-րդ դասարանից եւ Նազելի Իսկանդարյանն ու Էլեն Պետրոսյանը՝ 12-րդ դասարանից:
Մեր սաների ստեղծած տարբերանշանը հաղթող է ճանաչվել հարդյունս միջազգային ժյուրիի քվեարկության: Me and my country նախագիծն այսուհետ կներկայանա հենց այդ տարբերանշանով:
Նախագծին մասնակցում են ուսուցիչներ եւ աշակերտներ Եվրոպայի 6 երկրներից՝ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Լեհաստան եւ Խորվաթիա:
Միանում ենք վարժարանի հանրույթին եւ ղեկավարությանը եւ շնորհավորում տիկին Խաչատրյանին ու վարժարանի սաներին՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար եւ ցանկանում ենք նոր ձեռքբերումներ միջազգային տարբեր նախագծերում: