Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում
«Erasmus+ ՀԳ1» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) 3 ամսով հետազոտություն անցնակցնելու նպատակով (1 տեղ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով),
3. Գրանադայի համալսարանում ընտրված ղեկավարի կողմից նախնական համաձայնության նամակ (առկայության դեպքում): Ցանկալի է, որ դիմորդը, մինչև փաստաթղթերի հանձնումը ընդունող համալսարանում գտնի պրոֆեսոր, որը կստանձնի իր ղեկավարումը: Համապատասխան ձևանմուշը՝ այստեղ, http://internacional.ugr.es/pages/preadmisiondoctoradoka107_in
4. անգլերեն և/կամ իսպաներեն լեզուների իմացությունը հաստատող փաստաթուղթ, որն ընդունելի է Գրանադայի համալսարանի կողմից: Նման փաստաթղթի կարիք չկա այն դիմորդների համար, ովքեր բակալավրիական կամ մագիստրոսական կրթությունը ստացել են անգլերենով կամ իսպաներենով,
5․ հետազոտական աշխատանքի պլան, http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/ka107inphdresearchplanshortstaysplandetrabajo
Թեկնածուն պետք է այցելի Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանատուն՝ վիզա ստանալու համար: Գրանադայի համալսարանի կողմից առաջարկվող հետազոտական ուղղություններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/incoming-erasmus-dimension-internacional?lang=en:
ՀԱԱՀ-ի կողմից ընտրված թեկնածուն կներկայացվի հյուրընկալող համալսարանին, որից հետո նա իրավունք կունենա մուտքագրել իր փաստաթղթերը համապատասխան էջում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ (Գ․ Համբարձումյան):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 15-ը: