Հայաստանի ազգային ագրարային համալասարանը, ԲիոԴատա ծրագրի գլխավոր գործընկեր Օսլոյի համալասարանի, «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» միջազգային կազմակերպության հետ հրավիրում է կենսաբազմազանության տվյալների կառավարման շահագրգիռ կողմերին, կիրառական և հիմնարար հետազոտություններ իրականացնող հետազոտողներին եւ ուսանողներին մասնակցելու «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքման և կառավարման միջոցով» դասընթացին։
Այս դասընթացը «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA ծրագրի, BMBF-ի կողմից ֆինանսավորվող «Կյանքի կովկասյան բարկոդավորում» (CaBOL) և «GBIF – Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ»-ի միջև համագործակցության արդյունք է:
BioDATA ծրագրի շրջանակում կազմակերպվող «Տվյալների կառավարման» դասընթացը կամուրջ է ստեղծում կենսաբազմազանության և ԴՆԹ-ի բարկոդավորման տվյալների միջև՝ կենտրոնանալով Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներում (ԳԿՏՄ) և Կյանքի բարկոդավորման տվյալների համակարգում (ԿԲՏՀ) հասանելի օրգանիզմային և մոլեկուլային տվյալների հրապարակման և օգտագործման վրա, նպաստելով կենսաբազմազանության հետազոտությունների արդի մեթոդների կիրառմանը ագրոկենսատեխնոլոգիայի, գյուղատնետեսության, բնապահպահպանության և հարակից ոլորտներում։
Դասընթացը իրականացվելու է ս․թ․ հունիսի 15-18-ը, առցանց: Նախատեսված է նաև 8 ժամ նախապատրաստական ժամանակահատված:
Դասընթացի նպատակային խումբ են հանդիսանում Հայաստանի և Վրաստանի կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, գյուղատնտեսության, բնապահպանության և հարակից ոլորտների՝
- մագիստրոսները,
- ասպիրանտները,
- հետազոտողները:
Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 16:
Ծրագրի նպատակն է սովորեցնել և փորձարկել անալոգային և թվային աղբյուրներից գենետիկական տվյալների դիտարկումը և հավաքումը՝ կենսաբազմազանության ոլորտում հետազոտությունների խթանման համար: Քառօրյա ինտենսիվ ծրագիրը իրականացվելու է ինչպես դասախոսությունների, այնպես էլ համապատասխան ձեռնարկների և գործնական վարժությունների ինտերակտիվ համադրությամբ:
Դասընթացի մասնակիցները արժեքավոր գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն գենտիկական սիքուենսի (նուկլեոտիդային հաջորդականության) ԴՆԹ բարկոդավորման տվյալների կիրառման միջոցով տեսակների որոշման վերաբերյալ, կենսաբազմազանության օրգանիզմային և գենետիկական մակարդակներով տվյալների թվայնացման և հրատարակման վերաբերյալ՝ համապատասխանաբար ԳԿՏԻՄ-ի և ԿԲՏՀ-ի տվյալների միջազգային շտեմարաններում, տվյալների հավաքման, պահպանման և կառավարման սկզբունքների վերաբերյալ և այլն։
Ընդհանուր առմամբ դասընթացը կնպաստի ժամանակակից մեթոդների կիրառմամբ ՀՀ կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության ճշգրիտ գնահատման, մշտադիտարկումների, պահպանման և հարակայուն օգտագործման մեխանիզմների իրագործմանը։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է մայիսի 18-ը։ Մասնակիցներից պահանջվում է գրանցվելիս ներկայացնել հետաքրքրությունների վերաբերյալ համառոտ տվյալներ՝ ներառյալ կրթությունը և աշխատանքային փորձը: Կարևոր նախապայման է անգլերեն լեզվի իմացությունը։
Դասընթացին դիմելու համար հղում կատարել՝
https://nettskjema.no/a/200187#/page/1
Դասընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.nhm.uio.no/english/research/projects/biodata/activities/210615-digital-georgia.html
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԳԿՏՄ-ի ազգային ենթակառույցի պատասխանատու և ԲիոԴԱՏԱ ծրագրի ՀԱԱՀ-ի համակարգող Արմենե Աբրահամյանին, 1-ին մասնաշենք, 252 սենյակ, զանգահարել 012 880 881 կամ գրել [email protected]: