ՀԱԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի նախկին դեկան Կարեն Մինասյանը նորից միացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընտանիքին՝ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով նշանակվելով Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում:
Ողջունում ենք պարոն Մինասյանին համալսարանի համար վերափոխումների այս կարեւորագույն ժամանակաշրջանում ուսումնական գործընթացի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար եւ մաղթում բեղմնավոր, ստեղծագործ աշխատանք:
Այստեղ կարող եք ծանոթանալ Կարեն Մինասյանի համառոտ կենսագրությանը: