Ի՞նչ է կորոնավիրուսը.
Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում:
Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր:
- Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում՝ օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
- Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի: