Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը օգոստոսի 20-ից սկսում է ընդունելության 2-րդ՝ լրացուցիչ, փուլը։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմում- հայտը և փաստաթղթերը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, մինչև սույն թվականի օգոստոսի 22-ը ներառյալ՝ ժամը 18:00:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 012 58 58 28 կամ 095 52 17 53
հեռախոսահամարներով։
![Ագրարային համալսարանը հայտարարում է](https://anau.am/wp-content/uploads/2020/06/hayk-1055-1.jpg)
- 18/08/2020
- 2020