Առցանց խորհրդակցություն ուսումնական գործընթացի առկա իրավիճակի վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել հերթական առցանց խորհրդակցությունը ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի, ֆակուլտետների դեկանների, մասնաճյուղերի տնօրենների, հեռակա դեպարտամենտի պետի, քոլեջի տնօրենի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետի, ՏՏ կենտրոնի տնօրենի եւ գլխավոր հաշվապահի մասնակցությամբ։
Zoom.us հարթակի օգնությամբ կայացած խորհրդակացության ժամանակ քննարկվել են առցանց ուսումնական գործընթացի ընդհանուր իրավիճակը եւ առկա խնդիրները, ինչպես նաեւ առաջիկայում մեկնարկելիք հեռակա առցանց ուսուցման հարցը։ Քննարկման առարկա են դարձել ամփոփիչ ատեստավորմանը, բակալավրիատում, մագիստրատուրայում, Սիսիանի եւ Վանաձոր մասնաճյուղերում պետական քննությունների անցկացմանը եւ դիպլոմային աշխատանքների եւ թեզերի պաշտպանությանն առնչվող հարցեր։
Հիմնական հարցերից բացի քնարկվել են նաեւ ընթացիկ տեխնիկական եւ այլ խնդիրներ։