Աշխատանքի նկարագրությունը
Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում անասնաբույժի, որը կվերահսկի և կիրականացնի անասնաբուժական աշխատանքներ անասնաֆերմայում։
Աշխատանքային պարտականությունները
- Կատարել կենդանիների ամենօրյա բուժզննում և ջերմաչափում
- Կատարել կենդանիների նախնական հետազոտություն և առաջնային բուժում
- Ապահովել և համակարգել կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման և վերացման աշխատանքներ
- Նախապատրաստել կենդանիների հղիությունը և իրականացնել ծննդօգնությունը
- Կատարել անասնաշենքի, հարակից տարածքների, վիրահատարանի ախտահանություն, մակաբուծազերծում, վիրաբուժական նյութերի և այլ սարքավորումների վարակազերծում
- Պահպանել դեղանյութերը, ախտահանիչ նյութերը և կենսապատրաստուկները համապատասխան ռեժիմներում
- Կանխել կենդանիների ինֆեկցիոն, ինվազիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը և տարածումը
- Կատարել կենդանիների դիսպանսերացում, համարակալում, անասնաբուժական փաստաթղթերի ու մատյանների լրացում
- Իրականացնել հիվանդ կենդանիների տարբեր սեռահասակային խմբերի խնամքի և պահվածքի համար անհրաժեշտ զոոհիգիենիկ և բուժիչ միջոցառումներ
- Կատարել ախտաբանական նմուշների հավաքում և կոնսերվացում։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք:
Դիմելու ընթացակարգը
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով [email protected] էլփոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: