Ագրարայինի տեղեկատվական հարթակների հետեւորդները մանրամասն իրազեկված են (տես այստեղ), որ 2019-ին մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու կարեւոր նախագիծը: Այն, լավագույնս համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Դրամաշնորհի ընդհանուր գումարը (ներառյալ համաֆինանսավորումը) 160.041.250 դրամ է:
Շինվերակառուցողական աշխատանքներին զուգահեռաբար ընթանում են կահավորման եւ համապատասխան կաղապարվածքների տեղադրման աշխատանքները:
Աշխատանքներն ընթանում են ծրագրի ժամանակացույցի համապատասխան եւ ամռանն արդեն կարող ենք ականատեսը լինել կենտրոնի գործունեության մեկնարկի: Կենտրոն, որի դերը դժվար է գերագնահատել: