«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական դասընթացի ընդունելություն

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական երկամյա ծրագիրը հայտարարում է ընդունելություն ՀԱԱՀ-ի արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետ-ի դիպլոմով շրջանավարտների համար:
Ինչ ենք առաջարկում
Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով
Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը.
Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ

  • Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով և գերմանական մոդուլներով
  • Կրթական գործընթաց ժամանակակից մեթոդներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսանողակենտրոն ուսուցման մեխանիզմների կիրառմամբ
  • Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
  • Մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցեր Գերմանիայում և Հայաստանում
  • 6-ամսյա գիտաարտադրական լիարժեք փորձուսուցում Գերմանիայի առաջատար տնտեսություններում
  • Ուսումը շարունակելու հնարավորություն Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում
  • Կրկնակի դիպլոմների/հավաստագրերի շնորհում
  • Աշխատանքի լայն հնարավորություն հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպություններում
  • Դասընթացի տևողությունը 2 տարի է:
    Դիմումներն ընդունվում են մինչև 2020թ.-ի փետրվարի 10-ը:Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 5-րդ հարկ:
    «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր
    Հեռ.
     055 52-07-73