«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական երկամյա ծրագիրը հայտարարում է ընդունելություն ՀԱԱՀ-ի արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետ-ի դիպլոմով շրջանավարտների համար:
Ինչ ենք առաջարկում
Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով
Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը.
Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ
- Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով և գերմանական մոդուլներով
- Կրթական գործընթաց ժամանակակից մեթոդներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսանողակենտրոն ուսուցման մեխանիզմների կիրառմամբ
- Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
- Մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցեր Գերմանիայում և Հայաստանում
- 6-ամսյա գիտաարտադրական լիարժեք փորձուսուցում Գերմանիայի առաջատար տնտեսություններում
- Ուսումը շարունակելու հնարավորություն Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում
- Կրկնակի դիպլոմների/հավաստագրերի շնորհում
- Աշխատանքի լայն հնարավորություն հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպություններում
- Դասընթացի տևողությունը 2 տարի է:
Դիմումներն ընդունվում են մինչև 2020թ.-ի փետրվարի 10-ը:Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 5-րդ հարկ:
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր
Հեռ. 055 52-07-73