Ֆրանսիական համալսարանում մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը

Հարգելի ուսանողներ.

Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի հիմնադրմանը, խթանել ձեռնարկատիրությունը Հայաստանում, դրանով իսկ նպաստել՝

  • տնտեսական արժեքի ստեղծմանը,
  • մարզերում տնտեսության զարգացմանը,
  • ՏՏ ոլորտի զարգացմանը,
  • Գլոբալացված  աշխարհում գործունեության միջազգայնացմանը,
  • Բիզնեսի հիմնադրման գործում կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը


«Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող կենտրոն: Ինչի՞ կարիք ունի Հայաստանը հիմա՝ նոր նախագծերի, նոր տնտեսական խթանի: Մենք պատրաստվում ենք բավարարել այդ կարիքը՝ աջակցելով ձեռնարկություններին
՝ ստեղծման, զարգացման, վերականգնման  եւ միջազգայնացման հարցում»,– ասում է ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը:

Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար եւ վերջինս կյանքի կոչելու շահադրդվածություն, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչեւ ս.թ. մայիսի 15-ը հետեւյալ հղումով`  https://forms.office.com/r/kCZ5EpXiUz

Նամակին կից կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական բրոշյուրը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]