Օրգանական հաց թխելով՝ ծանոթացեք օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրին

«Ծանոթացում օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրին՝ օրգանական հացաթխում»

Երկմտում ե՞ս դիմե՛լ, սովորե՛լ, դառնա՛լ օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասնագետ…

Ուրեմն ե՛կ ծանոթանանք, զրուցենք ու ներկայացնենք օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրն ու ընձեռվող հնարավորությունները եւ այդ ամենն անենք անուշաբույր, օրգանական հաց թխելուն զուգընթաց:

Միջոցառման ընթացքում՝

  • Կծանոթանաս դասավանդող դասախոսների հետ
  • Կքննարկես քեզ հուզող հարցերը
  • Կսովորես օրգանական հացաթխման գաղտնիքները
  • Կհամտեսես քո պատրաստած հացն՝ օրգանական անուշություններով

Մասնակցել կարող են միայն օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրին դիմել ցանկացողները:

Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ եւ լրացնել հայտը՝ https://docs.google.com/…/1WAEIlINitS7…/edit…

Ձեր մասնակցությունը հաստատումը ստանալուց հետո կհանդիպենք ՀԱԱՀ-ում հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին

#ANAU #organic_masters #organicarmenia #օրգանական #գյուղատնտեսություն #մագիստրատուրա