Ցուցահանդես․ ՀԱԱՀ աշխատակիցների ստեղծագործական 90-ամյա ուղին

Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին ՀԱԱՀ գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում (2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 443 լսարան) կբացվի «ՀԱԱՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ 90-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հոբելյանին։ Ներկայացվելու է բուհի տարբեր տարիների աշխատակիցների հեղինակած, գիտական գրադարանի ֆոնդում պահվող շուրջ 900 գիրք։

Բոլոր ցանկացողներին սիրով սպասում ենք ցուցահանդեսի բացմանը։

ՀԱԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ