Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆերմերային տնտեսություններին հրավիրում է մասնակցելու արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով վերապատրաստման, որը տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 13:00-18:00-ին, ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում։
Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 094-48-87-85 հեռախոսահամարով։
Վերապատրաստումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: