«Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիր․ դիմեք մինչեւ սեպտեմբերի 1-ը

Շարունակվում է դիմումների ընդունումը 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի վճարովի համակարգում սովորելու համար։

Ուսման տեւողությունը 1,5 տարի է։

Ուսման վարձը՝ տարեկան 610000 դրամ։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող այս մասնագիտության մագիստրոսի աստիճանը ձեզ թույլ կտա աշխատել երկրի վերամշակող արդյունաբերության առաջատար ընկերություններում, պետական եւ մասնավոր մի շարք այլ կառույցներում՝ մրցակցային վարձատրությամբ։

Այս կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է առաջին անգամ, համապատասխանում է եւրոպական առաջատար համանման կրթական ծրագրերին, եւ անգլերենին տիրապետողները հնարավորություն կունենան դասերի կամ փորձուսուցման մի մասն անցկացնել Դուբրովնիկի և Պորտոյի համալսարաններում։

Արդիական ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, դասերի անցկացումը աշխատանքային ժամերից հետո, ուսումնական եւ հետազոտական աշխատանքների համար ստեղծված լավագույն միջավայրը, Եւրոպայում ուսումնառելու եւ փորձուսուցում անցնելու հնարավորությունը նպաստում են պահանջված մասնագետ դառնալու ձեր նպատակի իրականացմանը։

Դիմում-հայտերը կարող եք լրացնել մինչև սեպտեմբերի 1-ը (երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 10։00-17։00)։

Հասցե` Երեւան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28, (+37495) 521753
Էլփոստ` [email protected]