Հուլիսի 8-ին հանդիսությամբ ամփոփվեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը, որի մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին, այլ հարգարժան հյուրեր։
Դասընթացն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։
Ի թիվս մի շարք բուհերի՝ դասընթացին մասնակցել են նաեւ ՀԱԱՀ ուսանողները, ընդ որում՝ թե´ բակալավրիատի, եւ թե´ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի։ Դասընթացը մեկնարկել էր մարտի 1-ին եւ գլխավորապես միտված էր խթանելու երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։ Բնականաբար, դասավանդումն իրականացվել է ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։ Այդ նպատակով էլ դասավանդողները նախապես վերապատրաստվել էին սույն ծրագրի շրջանակում։
Դասընթացին մասնակցել է ՀԱԱՀ շուրջ երեք տասնյակ ուսանող, սակայն, ավարտական նախագծերը հաջողությամբ ներկայացրել էին տասնվեցը՝ ստանալով ավարտական վկայականներ։