Մրցույթ ՀԱԱՀ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի զինղեկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի  զինղեկի (1 դրույք) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հարցաշարի, իսկ հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • 1 լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային/զինվորական ստաժի վերաբերյալ տեղեկանք եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն,
  • զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
  • կամավոր ատեստավորումից 60 եւ ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. փետրվարի 4-ից մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ ոչ աշխատանքային օրերից: Հասցե՝ ք. Երեւան, Կորյունի 19:

Պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկում առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել դրանք եւ համալրել փաթեթը:

Մրցույթը տեղի կունենա 2025 թ. փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում:

Տեղեկությունների համար կարելի է զանգահարել (095) 52-80-36 հեռախոսահամարով: