Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցելու է «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կկայանա սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։
Կրթության, գյուղատնտեսության, ձեւավորվող էկոհամակարգերի, նորարարությունների, քաղաքաշինության եւ այլ բնագավառներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրանց մշակույթի արժեքավորումը թիրախավորող այս խորհրդաժողովի կազմակերպիչը Դիլիջանում գործող Ֆաբ լաբ Արմենիա հարթակն է, որի առաքելության կարեւոր մասերից մեկը կրթության կիրառականացումն է։
Ռեկտոր Ուռուտյանը խորհրդաժողովում կներկայացնի զեկույց «Կիրառական գյուղատնտեսական հետազոտությունից դեպի գործողություն» թեմայով զեկույց։
Այլ հիմնական զեկուցողներից են Ֆաբ լաբ Արմենիայի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի J-WEL pK-12 նախաձեռնության տնօրենի ավագ տեղակալ Լաուդիա Ուրեան, ԿԲ փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը եւ այլք։
Խորհրդաժողովի մուտքը ազատ է․ մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ եւ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։