«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը:
Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը:
Կրթաթոշակի համար ուսանողը պետք է ներկայացնի հարազատ համայնքի զարգացման ծրագիր՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքային կյանքի բարելավման ու բարգավաճման գործում:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակառուները ընտրվելու են 2024 թվականի աշնանը եւ պետք է ակտիվ ներգրավվեն համալսարանի ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում:
Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլհասցեին ուղարկել ստորեւ նշված փաստաթղթերը`
- մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
- ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը,
- կիսամյակի վարձավճարի չափը (ներառյալ զեղչերը),
- անձնագրի պատճենը (ներառյալ գրանցման էջը):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 25-ը: