«Գիտությունն այսօր» սեմինարների շարք ուսանողների եւ աշակերտների համար

Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է գիտահանրամատչելի սեմինարների շարք, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները եւ ավագ դպրոցների աշակերտները: 2025 թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:

2025 թ. առաջին հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 16-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24):

Թեման՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը»:

Ելույթներով հանդես կգան՝

  1. Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ կենսաբժշկության եւ դեղագործության ինստիտուտի տնօրեն
  2. Հայկ Ասլանյանը, «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար,
  3. Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն:

Հանդիպմանը կներկայացվեն տիեզերքի հեռանկարային ուսումնասիրությունները, վերջին տարիների գիտական արդյունքները:

Սեմինարին գրանցվելու համար անցնել հետեւյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdGcyCOWZHwY6NqUWuiti-xQ7O8RhGEHeNh_SNl_e33WCthPA/viewform?usp=header

Հարցերի դեպքում՝ [email protected]