Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ միջազգային մագիստրոսական ծրագրի 2024/25 թ․ ընդունելության և 2025թ-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից:
Դիմել կարող են`
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի առկա/հեռակա 3-րդ , 4-րդ եւ 5-րդ կուրսերում սովորողները,
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները:
Տեղեկությունների համար դիմել մինչեւ 2023 թ. հոկտեմբերի 1-ը՝ ՀԱԱՀ 1-ին մասնաշենք 344 սենյակ, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին` 012 52-07-72: