Մայիսի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասագործընթացն առաջին ժամից սկսած իրականացվել է բնականոն հունով։ Կան բացակայություններ, հատկապես առաջին-երկրորդ ժամերին, որը գերազանցապես բացատրվում է քաղաքում առկա իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտի ոչ բավարար աշխատանքով։
Համալսարանն առհասարակ գործում է բնորոշ ռիթմով ու ստեղծագործական մթնոլորտում։ Մասնավորապես մայիսի 6-ին կատարվելու է հերթական նորարարական ենթակառույցի՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի բացումը։