Գարնան բացվելու հետ աշխուժացել են ՀԱԱՀ-ի տարբեր ամբիոններից դեպի փորձուսուցման վայրեր տանող հին ու նոր «ուղիները»: Կենսագործունեության անվտանգություն մասնագիտության մագիստրանտներն էլ փորձուսուցում անցան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում (ԱԱՏՄ): ՀԱԱՀ Կենսագործունեության անվտանգության ամբիոնի եւ ԱԱՏՄ-ի միջեւ հաստատված աշխատանքային լավ հարաբերությունները նպաստում են ոլորտի վերաբերյալ ուսանողների գործնական գիտելիքների հարստացմանը:
Փորձուսուցման ընթացքում մագիստրանտները ծանոթացել են տեսչական մարմնի գործառույթներին, փաստաթղթաշրջանառությանը, ոլորտի օրենսդրական փոփոխություններին եւ աշխատանքի անվտանգությանը վերաբերող խնդրահարույց հարցերին:
Դոցենտ Լիանա Խաչատրյանը բարձր է գնահատում մեր ուսանողներին ընդունելու, նրանց հետ աշխատելու եւ առհասարակ կրթական ոլորտին աջակցելու՝ ԱԱՏՄ-ի իր գործընկերների պատրաստակամությունը: Ըստ տիկին Խաչատրյանի, տեսչական մարմնի մասնագետների փորձը, որին հաղորդակից են դառնում ՀԱԱՀ-ի ուսանողները, մեծապես օգտակար է մասնագիտական կայացման ճանապարհին: