Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

0 Shares

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (2 ուսանող)։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել oterteryan1995@gmail.com էլեկտրոնային հասցեին.
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլհասցեով այն հիմավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
2. Անձնագրի պատճեն
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
5. Ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. Անգլերենի և/կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ, առկայության դեպքում TOEFL-ի հավսաստագիր)
7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 7-ը:
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղումով՝ https://www.ual.es/en?idioma=en_GB ։ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկին ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ներբեռնման համար այցելեք հետևյալ հղումով՝ https://drive.google.com/drive/folders/1-B-vq4rMc6x5aUgrNDLVjPU4_zIj4XtQ:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ oterteryan1995@gmail.com էլ․հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն (օրինակ՝ ուսանողը հեռավար եղանակով մասնակցի ընդունող համալսարանի դասերին՝ առանց ՀՀն լքելու)։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։