Ծրագրի տևողությունը 2 տարի է:
Ընդունվել կարող են.
- ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները,
- Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ:
«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները
- սովորելու են հայ-գերմանական ուսումնական պլանով,
- հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը կամ շարունակել իրենց ուսումը Գերմանիայում:
Ինչ ենք առաջարկում.
Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով:
Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը.
- Գերմաներենի ինտենսիվ կուրսեր զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ
- Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխան գերմանական ուսումնական պլանով և գերմանական մոդուլներով
- Կրթական գործընթաց ժամանակակից մեթոդներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսանողակենտրոն ուսուցման մեխանիզմների կիրառմամբ
- Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
- Մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցեր Գերմանիայում և Հայաստանում
- 6-ամսյա գիտաարտադրական լիարժեք փորձուսուցում Գերմանիայի առաջատար տնտեսություններում
- Ուսումը շարունակելու հնարավորություն Գերմանիայի Վայհենշտեֆանի-Թրիսդորֆ համալսարանում
- Կրկնակի դիպլոմների/հավաստագրերի շնորհում
- Աշխատանքի լայն հնարավորություն հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպություններում:
Տեղեկությունների համար զանգահարել 055 52-07-73 հեռախոսահամարով: