Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

0 Shares

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա) և հետբուհական (1 տեղ՝ ասպիրանտուրա) կրթություն ստանալու նպատակով:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուների տիրապետող և բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության  international@escs.am  և  secretariat@escs.am  էլեկտրոնային հասցեներին։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 25-ն է։

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Մանրամասներին և պահանջվող փաստաթղթերի ցանկին
կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝

http://escs.am/am/news/6533?fbclid=IwAR1HDaSO41nuXm9fIWbRaVpO31QxTYWnP52d6sYfMuou-0GL0XwWGdHYPERLINK “http://escs.am/am/news/6533?fbclid=IwAR1HDaSO41nuXm9fIWbRaVpO31QxTYWnP52d6sYfMuou-0GL0XwWGddti0s”dHYPERLINK “http://escs.am/am/news/6533?fbclid=IwAR1HDaSO41nuXm9fIWbRaVpO31QxTYWnP52d6sYfMuou-0GL0XwWGddti0s”ti0s։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ՀՀ ԿԳՄՍՆ, ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.+374 10-599-644)։

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ քաղաքացիների գործուղումը Ռումինիա կիրականացվի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո՝ ռումինական կողմի հետ համաձայնեցված ժամկետներում։