Տեղեկացանք, որ մեր գործընկերները՝ ՀԱԱՀ Պեստիցիդների սինթեզի եւ փորձաքննության հետազոտական կենտրոնի աշխատակիցներ, քիմիական գիտությունների թեկնածուներ Ռոզա Շաինովան, Արմեն Կարապետյանը եւ Տիրուհի Գոմկցյանը փայլուն են մասնակցել անցյալ տարվա վերջում՝ դեկտեմբերի 23-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հեռավար կարգով տեղի ունեցած միջազգային գիտագործնական գիտաժողովին: Համատեղ ուսումնասիրությունն իրականացրել են կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանի ղեկավարությամբ:
«Գիտության եւ կրթության զարգացման տեսական եւ գործնական ասպեկտները» թեմայով աշխատանքը ներկայացվել է «Քիմիական գիտություններ» բաժանմունքում եւ «Լավագույն գիտական աշխատանք» անվանակարգում արժանացել է առաջին կարգի դիպլոմի:
Շեշտենք, որ հիշյալ գիտական կենտրոնի աշխատակիցները միջազգային գիտաժողովների մասնակցության, հաղթանակների բավականին մեծ փորձ ունեն: Եւ գիտական պրպտումի, անդադար հետազոտական աշխատանք կատարելու լավագույն օրինակ են այլոց համար: