ՀԱԱՀ-ը հայտարարում է խոտանված կովերի աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա թվով 52 խոտանված կովերի աճուրդ:
Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

1. Օտարման առարկա խոտանվող կովերի տվյալները
1.1 Հետևյալ հղմամբ տեղադրված են խոտանվող կովերի (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները (այսուհետ Ցանկ): Գույքը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի, ՀԱԱՀ-ին պատկանող Ուսումնա-փորաձնական տնտեսությունում (ՈՒՓՏ): Ցանկում յուրաքանչյուր լոտի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու նույնականացման (ականջապիտակի) համարը և տարիքը: Գույքը վաճառվում է կենդանի փաստացի քաշով`սահմանելով կովերի կենդանի քաշի մեկ կիլոգրամի մեկնարկային արժեք 550 ՀՀ դրամ/կգ։

Link: https://docdro.id/6YAA7Az
2. Աճուրդի կարգը և պայմանները
2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Հաշվի առնելով COVID 19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, աճուրդի հանձնաժողովի անդամների մի մասի մասնակցությունը աճուրդին կարող է իրականացվել հեռահար տարբերակով: Հանձնաժողովի կողմից սահմանված աճուրդային կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Լink: https://docdro.id/kYmbL3q

2․2․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող 2470100531030000 հաշվարկային հաշվին։ Մասնակցության գումարը հետ է վերադարձվում եթե մասնակիցը չի հաղթում աճուրդում, իսկ հաղթելու պարագայում՝ ներառվում է ձեռք բերման գնի մեջ։
2.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) համաձայն 2.4 կետի, և 2.2 կետի մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև 2021թ ապրիլի 20-ը, ժամը 17․00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։

2.4.Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում) կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• « գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները,
իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության
դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
• ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը:

2.5.Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդհուպ մինչև աճուրդի օրվա ժամը 13։00։
2.6. Հայտերի ներկայացման համար և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հիմնադրամ 012583452, 012528516 կամ 091566014 հեռախոսահամարներով՝ Լիլիթ Աթանայանին, իսկ Գույքի բնութագրիչների և ուսումնասիրելու հարցերով՝ Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997։

3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1. Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2. Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: Հակառակ դեպքում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնառաջարկը:
3.3.Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:
3.4.Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:

4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները
4․1․ Վաճառված լոտի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
4.2 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։