ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «ՀԱԱՀ ուսանողների վերաբերմունքը հեռավար ուսուցման նկատմամբ» որակական հետազոտության հիմնական բացահայտումները:
ՈԳԱ կենտրոնն այս հետազոտությունը նախաձեռնել եւ իրականացրել է համալսարանի ուսանողների՝ հեռավար ուսուցման նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումները ուսումնասիրելու, հետագա քանակական առավել մասշտաբային հետազոտության համար համապատասխան կատեգորօաների վարհանման, հեռավար ուսուցման փորձը, առավելություններն ու սահմանափակումները ուսումնասիրելու նպատակով:
Ֆուկուս-խմբային քննարկումներին մասնակցելու համար ընտրանքային բաշխումը եղել է ըստ սեռի, ֆակուլտետիմ բնակության վայրի, կրթության կազմակերպման ձեւի եւ կուրսի:
Հետազոտության իրականացման գործում Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնին աջակցություն են ցուցաբերել ֆակուլտետների դեկանատները:
Հետազոտության հետաքրքիր բացահայտումներին կարելի է շանոթանալ այստեղ: