ՀԱԱՀ ռեկտորատը ուրախությամբ տեղեկացնում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի ներկայացրած «20APP-4C015» ծածկագրով «Արտարմատային սնուցման (տերևային սնուցում) նպատակով կիրառելու համար պարարտանյութի սինթեզի տեխնոլոգիա, սինթեզում և փորձարկում» անվանումով և «20APP-4C011» ծածկագրով ««Սիս» կենսահումուսի տնտեսաէկոլոգիական արդյունավետությունը ՀՀ բնահողային գոտիներում» անվանումով հայտերը, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020թ․ սեպտեմբերի 1-ի N1132-Ա/2 հրամանի, երաշխավորվել են ֆինանսավորման։
Այս առնչությամբ ՀԱԱՀ ռեկտորատը շնորհավորում է Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնին և գիտական խմբերին՝ ծրագրերի մրցույթում հաղթելու կապակցությամբ և հաջողություններ մաղթում ծրագրերի հաջող մեկնարկի հարցում:
Ռեկտորատը լիահույս է, որ հեռանկարային ծրագրերի իրականացմամբ մեր գիտնական հետազոտողները կապահովեն գիտական և կիրառական լավ արդյունքներ։