Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, 2004թ.-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Տոնի խուրհուրդը գրքի արժեւորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձեւավորման գործում:
ՀԱԱՀ-ում արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում չկազմակերպվեց: ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանի խոսքով, շատ կարեւոր մասնագիտական տոնն այս անգամ այլ կերպ են նշել՝ կապված պատերազմական իրադրության եւ կորոնավիրուսի համավարակի հետ:
Տիկին Ադամյանը նշեց, որ մեր ազգի համար այս բարդ ժամանակահատվածում հայրենիքի սահմանը պահող պանծալի զինվորների շարքում են ինչպես Ագրարայինի բազմաթիվ ուսանողներ ու շրջանավարտներ, այնպես էլ աշխատակիցների զավակներ, այդ թվում՝ գրադարանի երկու աշխատակիցների որդիները:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից գրադարանի աշխատակիցներին շնորհալակագրեր է հանձնել գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը:
Երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար ՀԱԱՀ-ը շնորհակալություն է հայտնել եւ պարգեւատրել գրադարանի սպասարկման բաժնի ընթերցասրահների սեկտորի ավագ գրադարանավար Զոյա Հեքիմյանին, Գիտական գրադարանի համալրման եւ մշակման բաժնի ավագ գրադարանավար Անահիտ Գրիգորյանին, օպերատոր-գրադարանավար Անահիտ Մուրադյանին, գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Ռուզաննա Հովհաննիսյանին: