ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը սիրով տեղեկացնում է, որ աշխատանքի տոնավաճառն այս տարի տեղի կունենա 2021թ. մայիսի 26-ին, ժ. 11:00-15:00-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից պուրակում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 74):
Ամենամյա այս միջոցառումը լավագույն հնարավորություն է գործատուների համար՝ հանդիպելու ՀԱԱՀ-ի եւ հայաստանյան մյուս բուհերի ավարտական կուրսերի ուսանողների եւ շրջանավարտների հետ, ովքեր փնտրում են իրենց աշխատանքային կարիերան սկսելու կամ շարունակելու ուղիներ:
Կազմակերպման ընթացք
Յուրաքանչյուր գործատու կունենա միջոցառման վայրում անվճար հիմունքներով հատկացված տաղավար, որտեղ կներկայացնի նյութեր ընկերության եւ առաջարկվող աշխատատեղերի, փորձուսուցումերի եւ տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ: Ցանկալի է, որ մասնակից ընկերություններին ներկայացնեն կադրերի կառավարման եւ աշխատակիցների ընտրության պատասխանատու անձինք:
Գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալ թեկնածուների հետ, անցկացնել նախնական հարցազրույցներ՝ միաժամանակ աշխատանք փնտրողներին խորհրդատվություն մատուցելով:
Պայմաններ
- Աշխատանքի տոնավաճառին մասնակցող ընկերությունները տոնավաճառի ընթացքում ակտիվորեն կհամալրեն գոյություն ունեցող կամ ակնկալվող թափուր աշխատատեղերը:
- Նախնական գրանցումը պարտադիր է։
- Տոնավաճառի ընթացքում ընկերությունները կընդունեն դիմումներ եւ/կամ CV-ներ:
- Տոնավաճառի ավարտին գործատուները կամփոփեն եւ կներկայացնեն արդյունքները։
Սիրով հրավիրում ենք բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել տոնավաճառին:
Շնորհակալություն համագործակցության համար: