Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը հայտարարում է

0 Shares

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի 2020/21 ուստարվա ընդունելության և 2021թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանով Գերմանիայում 6-ամսյա արտադրական պրակտիկա անցկացնելու և հետագայում իրենց ուսումը վերոնշյալ ծրագրի 2021/22 ուստարում շարունակելու համար սույն թվականի մայիսի 4-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի մատչելի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից սկսած:

Այն ուսանողները, ովքեր արդեն ունեն լեզվի նախնական կամ բազային գիտելիքներ, կարող են խմբին միանալ մինչև սույն թվականի հունիսի 15-ը՝ հաշվի առնելով մեզ մոտ դասերի ինտենսիվությունը: Դասընթացների ամսական վարձը 10000 դրամ է, շաբաթական հանդիպումների քանակը մինիմում 2 անգամ 1.5 ժամ տևողությամբ: Հետագայում հանդիպումների քանակի ավելացումը չի ազդելու գնի վրա: Պարապմունքները տևելու են մինչև 2021թ.-ի մարտ ամիսը՝ ապահովելով գերմաներենի B1-B2 մակարդակ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր՝ 055 520 773 հեռախոսա­համարով: