Մեկնարկել է ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլը:
2020 թ-ին այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին և ՄԱԿ-ի ստեղծմանը:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ, ասպիրանտներ, գիտնականներ, ուսուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ, բիզնես փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների դիվանագետներ: Մասնակցի տարիքը` մինչև 35 տարեկան:
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են բնօրինակ չհրապարակված հոդվածները (վերլուծական նոթագրումներ, գիտական զեկույցներ), որոնք գրվել են ինքնուրույն մեկ կամ մի քանի հեղինակների կողմից (ոչ ավելի, քան 30 հազար նիշ) և նվիրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությանը՝
– Հետխորհրդային տարածքում ժամանակակից միջազգային հարաբերությունները, ներառյալ ինտեգրացիոն նախագծերի զարգացումը` Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը, ԵՏՄ-ն, ԱՊՀ-ն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը.
– Հայերենական մեծ պատերազմը միջազգային հարաբերությունների պատմության մեջ․
– Գրոմիկոյի դիվանագիտական ժառանգությունը և սկզբունքները.
– ՄԱԿ-ի դերը, նրա անցյալն ու ապագան միջազգային հարաբերությունների համակարգում, միջպետական միավորումների փորձը և ինտեգրումը․
– Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանումը, պատմության աղավաղման խնդիրները:
Մրցույթը միջառարկայական է: Մասնակցելու համար ընդունվում են այն գործերը, որոնք բացահայտում են հայտարարված թեմաները քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, պատմության, իրավունքի, փիլիսոփայության ոլորտում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
– Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները կհրապարակվեն հոդվածների գիտական ժողովածուով, հաղթողներինը՝ Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի և Scopus-ի ցուցակում ընդգրկված առաջատար գիտական ամսագրերում (ներառյալ «Ժամանակակից Եվրոպա» ամսագիրը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ամսագրերը):
– Եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան դրամաշնորհ՝ մասնակցելու 2020 թվականի հուլիսին Մոսկվայում կայանալիք Ֆինալիստների համաժողովին՝ իրենց աշխատանքը ներկայացնելու, վարպետության եզակի դասընթացներին և մշակութային ծրագրին մասնակցելու համար:
– Հիմնական անվանակարգում հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ` ծնկադիր համակարգիչ, պլանշետային համակարգիչ կամ խելախոս: Դեբյուտային անվանակարգում` խելացի ժամացույց, ֆիթնեսի ձեռնաշղթա կամ արտաքին կոշտ սկավառակ: Մրցանակներ են տրամադրվում նաև հատուկ անվանակարգերում` ժյուրիի որոշմամբ:
Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները կկարողանան մասնակցել վիճակահանությանը՝
– դրամաշնորհներ շարունակական կրթության համար (գիտաշխատողների և ուսուցիչների համար).
– կրթաթոշակներ գիտահետազոտական ծրագրերի համար.
– մասնագիտական փորձուսուցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթի պաշտոնական կայքում` konkurs-gromyko.org, էլեկտրոնային տարբերակով հայտ ներկայացնել, որը ներառում է մասնակցի հարցաթերթը և մրցութային աշխատանքները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ.-ի մայիսի 20-ն է:
Բոլոր հարցերի համար կարելի է դիմել կազմակերպիչներին սոցիալական ցանցերում (http://faceboHYPERLINK “http://facebook.com/MartirosyanSose”oHYPERLINK “http://facebook.com/MartirosyanSose”k.com/MartirosyanSose, http://facebooHYPERLINK “http://facebook.com/RSGOVArmYouth”kHYPERLINK “http://facebook.com/RSGOVArmYouth”.com/RSGOVArmYouth, http://instagram.com/sose_martirosian, http://instagram.com/rsgovarmyouth) կամ էլփոստով՝ [email protected]