Ուսումը Իսպանիայի Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների):

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  6. Անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, Cambridge, IELTS, TOEFL, Trinity կամ ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրված հավաստագիր)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։

Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի առնվազն 1/3-ը պետք է համապատասխանի իր հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 4-ը։

Օգտակար հղումներ․

Ալմերիայի համալսարանի վերաբերյալ`

https://www.ual.es/

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ՝

https://www.ual.es/en/internacionalizacion/incoming-student/academic-information/asignaturasidiomas?idioma=en_GB

Իսպաներենով դասավանդվող առարկաների ցանկ՝

https://www.ual.es/en/estudios/grados

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=sharing

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: