Մերոնք՝ ոսկե փաղանգում. ՀԱԱՀ մեր գործընկերուհիները՝ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ» -2026-ի մրցանակակիրներ

Օրերս Courtyard by Marriott Yerevan հյուրանոցում կայացավ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ» -2026 մրցանակաբաշխությունը, որ կազմակերպել էր «Հանրային վարկանիշ» ընկերությունը։

Մրցանակների արժանացան գործարար աշխարհի, կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտի կին ներկայացուցիչները։

Ուրախալի է, որ այս «ոսկե» փաղանգում նաեւ ագրարայինցիներն են՝ «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի» տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Զառա Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը եւ Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիանա Խաչատրյանը:

Բնականաբար, շատ օրինաչափ ու խորհրդանշական է, որ տիկին Խաչատչյանի մրցանակը հանձնել է ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Շնորհավորում ենք եւ մաղթում նոր հաջողություններ՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության: