«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք.
Սեռահասակային խումբը |
Ծննդյան տարեթիվ |
1 կգ կենդանի քաշի արժեքը |
Կովեր և երինջ | 2017-2018թթ. | 910 դրամ |
Ցուլիկներ | 2023թ. | 1600 դրամ |
Աճուրդը տեղի կունենա 2024թ-ի դեկտեմբերի 25-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
1. Օտարման առարկա կենդանիների տվյալները
Հետևյալ հղմամբ տեղադրված են օտարման ենթակա կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները (այսուհետ Ցանկ): Գույքը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի՝ ՀԱԱՀ-ին պատկանող Ուսումնափորձնական տնտեսությունում (ՈՒՓՏ):
Ցանկում յուրաքանչյուր Գույքի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու տարիքը և նույնականացման (ականջապիտակի) համարը: Յուրաքանչյուր Գույքի խմբաքանակի համար սահմանված է փաստացի կենդանի քաշի մեկ կիլոգրամի մեկնարկային արժեք:
Հղում՝ Օտարման ենթակա կենդանիների բնութագրիչներ
2. Աճուրդի կարգը և պայմանները
2.1. Աճուրդի կազմակերպիչն է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Հանձնաժողովի սահմանած աճուրդային կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Հղում՝Կենդանիների օտարման կարգ
2.2. Աճուրդին մասնակցության վճարը կազմում է 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու համար: Մասնակցության վճարը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող 2470100531030000 հաշվարկային հաշվին: Մասնակցության գումարը վերադարձվում է, եթե մասնակիցը չի հաղթում աճուրդում, իսկ հաղթելու պարագայում՝ ներառվում է ձեռք բերման գնի մեջ:
2.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) համաձայն 2.4 կետի և 2.2 կետի մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 331 սենյակ, մինչև 2024թ. դեկտեմբերի 24-ը, ժամը 17.00-ն: Հայտը լրացվում է տեղում՝ Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում:
2.4. Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում) կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• «գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• գույքի համարը (կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
• ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը:
2․5․ Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրը։
2.6. Հայտերի ներկայացման և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հիմնադրամ 012400500, 099944969 հեռախոսահա-մարներով՝ Նվարդ Մկրտչյանին, իսկ Գույքի բնութագրիչների և ուսումնասի-րելու հարցերով՝ Վարդան Մելքոնյանին՝ 099 990603։
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1. Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի առաջարկած մեկնարկային գնից:
3.2. Եթե առաջարկված Գույքի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: Մեկից ավելի հայտի ներկայացման դեպքում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնառաջարկը: Հաղթողի կողմից գույքի մասնակի ձեռք բերման պարագայում հաջորդ առավել բարձր գին առաջարկողին տրվում է մնացած գույքի ձեռք բերման հնարավորությունը: Նույն սկզբունքը կիրառվում է հաջորդող բարձր գին առաջարկողների պարագայում:
3․3․ Հիմնադրամի շահերից ելնելով, առավելագույն գին ներկայացրած մասնակցին հնարավորություն է ընձեռվում նույն լոտի շրջանակում ձեռք բերել գույքի հավելյալ քանակություն՝ 24 ժամվա ընթացքում վճարելու պայմանով, հակառակ դեպքում այն առաջարկվում է հաջորդող բարձր գին ներկայացնողին։
3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:
3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած Գույքի համար, ապա վերջինին չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
4. Վճարման կարգն ու պայմանները
4․1․ Մրցույթի հաղթող Գնորդների հետ կնքվում է Գույքի առքուվաճառքի պայմանագիր։
4.2 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը ձեռք բերված Գույքի արժեքը վճարում է միանվագ` «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին՝ Հ/հ 2470100531030000, իր կամ իր լիազորած ներկայացուցչի մասնակցությամբ, ձեռք բերված կենդանիների կշռմանը հաջորդող 24 (քսանչորս) ժամվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո Գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է Գնորդի պարտավորությունը՝ ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր փոխադրամիջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։