Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով (01․10․2021-22․07․2022) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2021-22 ուս․ տարում: Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.
1. ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլ․ հասցեով այն մասին, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի և կրթական ծրագրի ուսանող է
2. անձնագրի պատճե
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 27-ը:
Օգտակար հղումներ․
– Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ՝ https://www.hs-geisenheim.de/en/։
– Առարկաների ցանկը և ուսումնական պլանը՝ https://www.hs-geisenheim.de/fileadmin/pruefungsverwaltung/Bachelor-Studiengaenge/International_Wine_Business__B.Sc._/Curricula_und_Modulhandbuecher/IWBB_PO_2013_-_Curriculum_-_engl..pdf;
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR0BNYk1I4szFg4mfwpq_I32ttdQzuy_I-QuKOmx4v5VMD95rB7RvLz6Gfc
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։