Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում
Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների):
Դիմումների վերջնաժամկետն է 2024 թ․ սեպտեմբերի 25-ը (23։59 Իսպանիայի ժամանակով)։ Դիմորդը պետք է գրանցվի դրա համար նախատեսված հարթակում (https://uvamobplus2.uva.es/publico/apply) եւ լրացնի համապատասխան փաստաթղթերն ու դաշտերը։
Նախքան հայտադիմումը լրացնելը պետք է ստորեւ նշված բոլոր փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- Անձնագիր
• Ինքնակենսագրական EUROPASS ձևաչափով (https://europass.europa.eu/en)
• Երաշխավորագիր
• Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
• Լեզվի տիրապետման հավաստագիր (B2)
• Շարժունության պայմանագիր (ստորագրված,https://uvamobplus2.uva.es/)
• Մոտիվացիոն նամակ
• Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասխան փաստաթղթեր
• Հաշմանդամություն ունեցող ուսանողները պետք է տրամադրեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
• Հարկային և ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրած հայտարարագիրՈւսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ Վալյադոլիդի համալսարանում սովորելու համար։
– Դիմելու ընթացակարգ`
https://uvamobplus2.uva.es/files/How_to_apply_EN.pdf
– Անգլերենով դասավանդվող առարկաներ`
https://uvamobplus2.uva.es/publico/courses
– Դիմումների լրացում՝
https://uvamobplus2.uva.es/publico/inicio
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում
– Վալյադոլիդի համալսարանում իրենց ուսումը շարունակած ուսանողների փորձառություն՝ https://erasmusplusuva.wordpress.com/
Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի և Վալյադոլիդի համալսարանի կողմից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: