Ուսումը շարունակելու կամ փորձուսուցման հնարավորություն Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցման նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի պատճեն
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով) (https://europa.eu/europass/en)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ
7. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ)

Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ աշնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 3-ը։

Օգտակար հղումներ․
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝
1. Ագրարային ճարտարագիտություն –
https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-engenharia-de-proteccao-civil
https://www.ipcb.pt/estcb/ensino/licenciatura-em-engenharia-das-energias-renovaveis
2. Անասնաբուժական-բժշկագիտություն եւ անասնաբուծություն
https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-enfermagem-veterinaria
https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-biotecnologia-alimentar
3. Ագրոնոմիա
https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-agronomia

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանատուն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել դեպարտամենտ։