Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար ուսումը 1 կիսամյակ (2024 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ) շարունակելու Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (2 տեղ)։
Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողները հնարավորություն կունենան ստեղծել իրենց էջը, ընտրել ուսանողներին վերաբերող բաժինը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- անձնագրի պատճեն,
- նկար,
- learning agreement.
Խնդրում ենք օգտագործել միայն կայքում տեղադրված ձեւանմուշները։
Դիմումների վերջնաժամկետն է 2024 թ․ փետրվարի 9-ը ներառյալ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Ուսանողների համար նախատեսված ուղեցույց ,
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ հավելյալ կրթաթոշակ, մանրամասները՝ այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել էլփոստի [email protected] հասցեով։