Ուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 9 ամսով ուսումը շարունակելու (1 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։

Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով՝ https://erasmus.usamvcluj.ro/students-and-staff-from-third-countries-not-associated-to-the-program-to-usamv-ka171-2022/ եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնել հայտը եւ ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

Աշխատակիցներ՝

  1. Անձնագրի պատճեն
  2. Teaching/ training assignment

Ուսանողներ՝

  1. Անձնագրի պատճեն
  2. նկար (3×4 չափի)
  3. learning agreement

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներբեռնել doc/docx ձեւաչափով, առանց ստորագրությունների։

Դիմումները լրացվում են առցանց եւ վերջնաժամկետն է 2023 թ․-ի փետրվարի 28-ը։

Աշխատակիցների եւ ուսանողների համար նախատեսված ուղեցույցն այստեղ՝ https://erasmus.usamvcluj.ro/wp-content/uploads/2023/02/GUIDE-FOR-NON-EU-INCOMING-PARTICIPANTS-KA171.pdf

Ծրագրի շրջանակում հատկացված տեղերի մասին տեղեկությունն այստեղ, էջ 2՝ https://erasmus.usamvcluj.ro/wp-content/uploads/2023/02/LOCURI-INCOMING-SESIUNE-FEBRUARIE-2023-1.pdf